Մանիֆեստ
Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս` մեր երկրի իրական և օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ մեր ողջ կարողություններն ուղղորդելու ենք մեր իրավունքների հանդեպ բոլոր ոտնձգությունների դեմ:
Պատասխան տալու ժամանակը:
Մարտի 1-ի դեպքերը հետաքննող հանձնաժողովին առընթեր փաստահավաք խմբի ստեղծումը վերստին արդիական է դարձրել հետմարտիմեկյան առանցքային հարցը` «Ովքե՞ր էին նորօրյա Սումգայիթի պատասխանատուները»: Հարցադրումն ի սկզբանե այնքան հզոր ու միանշանակ էր, որ վարչախումբը, ի զորու չլինելով ո’չ լռեցնել այն, ո’չ էլ բարդել ընդդիմության վրա, փորձեց անել միակ հնարավորը` շեղել իրենից պատասխանատվության սլաքը: Այսօր քրեական-օլիգարխիկ վարչախումբը փորձում է զոհաբերել իր նախկին պարագլուխ Ռոբերտ Քոչարյանին` բացառապես նրան վերագրելով մարտի 1-ի արյունահեղության պատասխանատվությունը: Թե ինչու են դրանում շահագրգռված ռեժիմի` խորհրդարանում եւ նրանից դուրս գտնվող դրածոները, առավել քան հասկանալի է. խաղաղ ցուցարարների թափված արյունը ծանրագույն մեղք է` անհամեմատելի ո’չ ընտրակեղծիքների, ո’չ երկրի թալանի հետ, եւ վարչախումբը շտապում է ցանկացած գնով ձերբազատվել դրանից: Սակայն անհայտ պատճառներից ելնելով` այդ գաղափարն ընդունելություն է գտել որոշ ընդդիմադիր շրջանակներում, ինչը խորին մտահոգության տեղիք է տալիս: Ակնկալվում էր, որ պետք է արդեն հստակ լինի, որ մարտի 1-ի պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին կիսում է նաեւ Սերժ Սարգսյանը:
|
Համաներման ուրվականը:
Այս ամռանից ի վեր Հայաստանի քաղաքական-տեղեկատվական դաշտում շրջանառվում է մարտի 1-ի գործով դատապարտված եւ դատապարտվելիք անձանց նկատմամբ համաներում հայտարարելու լուրը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը պարզաբանում է. «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
|
Գաղափարական կրիմինալից դեպի բանդիտական կրիմինալ:
Սեպտեմբերի 19-ին Տիգրան Թորոսյանն Ազգային Ժողովին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Հնգօրյա ժամկետը, որի ընթացքում դիմումը կրկնելու դեպքում այն համարվում է ընդունված, լրացավ երեկ՝ խորհրդանշելով եւ՛ հանրապետական կուսակցության, եւ՛ պետության որակական, շրջադարձային այլափոխման ավարտը: 2008թ. սեպտեմբերի 24-ը կարելի է համարել Հայաստանում քրեական վերջնական «բարեշրջման» սկզբնակետ. այդ օրը իշխանության մաս կազմող գաղափարական կրիմինալն իր տեղը զիջեց բանդիտական կրիմինալին:
|
Հայկական տեռոր կամ Հիտլերյուգենդը գրոհում է:
Հայաստանում քաղաքական համոզմունքների պատճառով կատարվող բռնությունները եւ հրահրման փորձերը՝ հասցեական թե խմբային (հարձակումները Հյուսիսային պողոտայի ցուցարարների վրա, «Միասին»-ի կազմակերպած «գարեջրային ռոքը»), ցավոք, դարձել են արդեն առօրեական: Մենք գտնում ենք, որ արձանագրված իրադարձություններն ավելին են, քան շարքային խուլիգանությունները եւ համարում ենք, որ այն հայ պրոիշխանական երիտասարդությանը համակած վիճակի հստակ ախտանշաններ են: Իսկ հիվանդությունն ախտորոշելու համար անհրաժեշտ է հետազոտել նրա ակունքները:
Հասարակության մեջ աստիճանաբար արմատավորվում է այն գիտակցումը, որ վերջին տարին անցել է համընգրկուն, չթուլացող տեռորի պայմաններում: Տեռորի առաջին բացահայտ դրսեւորումները երեւացին դեռեւս անցած տարվա կեսերին՝ նախորդելով նախընտրական քարոզարշավի մեկնարկը, երբ բոլոր հեռուստաընկերությունները սկսեցին աննախադեպ հակաքարոզչություն ներկայիս արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ: Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց տեռորի տեղեկատվական բաղադրիչը համալրվեց վարչական տեռորով: Պետական եւ կուսակցական շրջանակներից կախում ունեցող բոլոր տեսակի ծառայողներն ու աշխատակիցները դարձան «քվեդ՝ աշխատանքիդ դիմաց» տիպիկ շանտաժի թիրախ: Ընտրություններից եւ մարտի 1-ից հետո տեռորի ներկապնակը գրեթե ավարտուն դարձավ: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը, իսկ գիշերը` նաեւ նրան միացած բանակը կազմակերպեցին խաղաղ ցուցարարների հաշվեհարդարը` անցնելով բացահայտ ուժային տեռորի, որը քողարկվեց եւ լեգիտիմացվեց Ազգային ժողովի նախաձեռնած օրենսդրական տեռորով (հակասահմանադրական օրենքը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, երթերը, ցույցերը, հանրահավաքները կանոնակարգող օրենքի նույնատիպ փոփոխությունները եւ այլն): Ռեժիմի վերջին` դատական տեռորը, տրամաբանական ավարտի հասցրեց իր զարգացումը` որդեգրելով օրինականացված տեռորի քաղաքականությունը: Պատմությունն ու քաղաքագիտությունը մատնացույց են անում միայն մեկ ռեժիմ, որի գործառնության հիմքում ընկած է օրինականացված տեռորի սկզբունքը` ֆաշիզմը: Ֆաշիստական Գերմանիայի եւ ներկայիս Հայաստանի միջեւ ընդհանրություններն ու համեմատականները բազմաթիվ են: Տեղի խնայողության նպատակով անդրադառնանք միայն ֆաշիզմի երիտասարդական շերտին:
|
Բաց նամակ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը – 2:
Սա արդեն մեր երկրորդ նամակն է՝ ուղղված ձեզ, հարգելի նիկոլաղբալյանականներ։ Առաջին նամակում ձեր հետ կիսեցինք մեր մտահոգությունները ձեր ավագ ընկերների նախընտրած քաղաքական առաջնահերթությունների եւ ՀՅԴ հեռանկարների վերաբերյալ։ Հուսով ենք՝ այն որոշ հստակություն առաջացրեց ձեր այն անդամների շրջանում, որոնք վերջնականապես չեն հնազանդվել կուսակցական դոգմաներին եւ կարողացել են պահպանել սեփական տեսակետը Հայաստանում ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ Ի տարբերություն նախորդի՝ այս նամակում արծարծվող հարցադրումները շատ ավելի առարկայական են ու կենսական եւ պարունակում են իրական վտանգ Հայաստանի հանրապետության ապագայի համար։
|